Ջերմաստիճանի կտրուկ նվազում և տեղումներ․ եղանակային կանխատեսումները նոյեմբերի 5-ի համար

Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-ի ցերեկային ժամերին սպասվում է եղանակային պայմանների զգալի փոփոխություն։ Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ անձրևի և ամպրոպի տեսքով։ Տեղումներին զուգահեռ՝ նոյեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է ջերմաստիճանի աստիճանական կտրուկ նվազում՝ 8-ից 10 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +15-ից +17 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին կնվազի՝ արձանագրելով +9-ից +11 աստիճան տաքություն։ Արցախում նույն օրը կանխատեսվում է համեմատաբար տաք եղանակ․ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment