Տեղում դոփող հիմնանորոգում. Արին Բերդի բնակիչները բողոքում են, քաղաքապետարանը` պարզաբանում

https://arm.sputniknews.ru/20261105/teghum-dvopvogh-himnanvorvogum-arin-berdi-bnakichnery-bvoghvoqum-en-qaghaqapetarany-parzabanum-108845493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e7106ef73f9f8083ea83988919f50343.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, փողոց, վերանորոգում

հայաստան, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, փողոց, վերանորոգում

Բաժանորդագրվել

Երևանի քաղաքապետարանը բացատրել է, թե ինչու է դանդաղել Արցախի պողոտայի խաչմերուկից մինչև Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածի հիմնանորոգումը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի բնակիչները տևական ժամանակ է` բողոքում են, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ արագությամբ չի իրականացնում իրենց փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որն անվերջանալի փոշու և ավտոմեքենաների տեղաշարժի հետ կապված խնդիրներ է առաջացնում։

Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում, ըստ նախագծի, հիմնանորոգվում է Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկից մինչև Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածը: Քաղաքացիները Sputnik Արմենիային հայտնել էին, որ արդեն 3 ամիս է` ճանապարհի սկզբնամասը քանդված է, երթևեկությունն այդ հատվածում` խաթարված, բայց ոչ մի տեսանելի շինաշխատանք չի իրականացվում։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչ պատճառով է հիմնանորոգման աշխատանքը դանդաղ ընթանում։

«Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առաջացած մալուխային խնդիրների, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած, սակայն չհաշվառված ինժեներական ենթակառուցվածքների, այդ թվում՝ չգործող հեղեղատարի, ջերմուղիների և ոռոգման ցանցի հայտնաբերման հետևանքով աշխատանքների տեմպը որոշակիորեն դանդաղել է»,– հայտնել է քաղաքապետարանը։

Քաղաքային իշխանությունը վստահեցրել է, որ աշխատանքները չեն դադարեցվել և իրականացվել են շարունակական հիմունքներով:

Հետաքրքրվել էինք նաև, թե Երևանում 3 ճանապարհային հանգույցների կառուցման ֆոնին ինչ է անում քաղաքապետարանը խցանումները մեղմելու համար։ Գերատեսչությունը ներկայացրել է այդ հանգույցների կառուցման ծրագրերը, որոնց մասին մենք ավելի վաղ արդեն գրել էինք, և փաստացի չի պատասխանել մեր հարցին։

Leave a comment