Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.11.2026 | 23:13

Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը։

Ավելի վաղ՝ երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխել էին դատարան, Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր հատուկ միջոցառում է լինելու։

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին շուրջ 64,6 մլրդ դրամի վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման գործով 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

ՔԿ-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցավոր խումբը գործել է «Ս.Կ.» սկզբնատառերով անձի կազմակերպմամբ և ղեկավարմամբ։ Ըստ ամենայնի, խոսքը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի մասին է, որի բնակարանում այսօր խուզարկություններ են իրականացվել։ Սակայն Քննչական կոմիտեն հաղորդագրությունում նրա ինքնությունը պաշտոնապես չի բացահայտել։ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդման ենթարկվող անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment