Բաժանորդագրվել
Ոստիկաններն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանում 11-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին գրում է news.am–ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը։
ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ։