Նոյեմբերի 3-4-ը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնք կազմակերպվել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից։
Միջոցառումներին ներկա են եղել Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի ռազմական կցորդներ, Հայաստանում գործող ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և Ռուսաստանից հայրենակիցներ։Հայտնում են դեսպանությունից։