Մաքսանենգության գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնատար անձինք կալանավորվել են

Մաքսանենգության գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնատար անձինք կալանավորվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ բոլորմիջնորդությունները բավարարվել են:

Ավելի վաղհայտնի էր դարձել,որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:

Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։

Leave a comment