https://arm.sputniknews.ru/20261104/hhum-mek-svocialakan-ashkhatvoghin-bazhin-e-ynknum-3000-bnakich-108920623.html
ՀՀ–ում մեկ սոցիալական աշխատողին բաժին է ընկնում 3000 բնակիչ
ՀՀ–ում մեկ սոցիալական աշխատողին բաժին է ընկնում 3000 բնակիչ
Sputnik Արմենիա
573 սոցիալական աշխատողներից 208–ն ունեն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բակալավրի աստիճան։ Նրանցից 107–ն աշխատում է պետական կառույցներում, մյուսները՝… 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T17:28+0400
2026-11-04T17:28+0400
2026-11-04T17:28+0400
միրա անտոնյան
սոցիալական օգնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2186/66/21866634_0:0:1601:901_1920x0_80_0_0_777530fa44b7710415b6011a18fa4de6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում մեկ սոցիալական աշխատողին բաժին է ընկնում 3000 բնակիչ, ինչը շատ մտահոգիչ է, հաշվի առնելով ոլորտի խնդիրներն ու մասնագետների սակավությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 4–ը նշվում է որպես «Սոցիալական աշխատողի օր»։ Օրվան նվիրված «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողով անցկացվեց Երևանում։Համաժողովի ընթացքում ներկայացվեց, որ սոցիալական ոլորտի աշխատույժի քարտեզագրման նախնական արդյունքներով Հայաստանում կա 573 սոցիալական աշխատող, 113 սոցիալական սատարող և 147 սոցիալական սպասարկող։ Քարտեզագրմանը մասնակցել են 142 կազմակերպություններ, դրանցից 72–ը պետական, մյուսները՝ հասարակական են։Նրա խոսքով` քարտեզավորմամբ պարզվել է, որ 573 սոցիալական աշխատողներից 208–ն ունեն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բակալավրի աստիճան։Նրանցից 107–ն աշխատում է պետական կառույցներում, մյուսները՝ հասարակական և համայնքային կազմակերպություններում։ Մագիստրոսական կրթություն ունի 573–ից 81–ը։Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն էլ կարևորեց սոցիալական աշխատողների մասնագիտական զարգացման համար ներդրումների անհրաժեշտությունը։ Նա վստահ է, որ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին կարևոր է սոցիալական աշխատողի ճիշտ մոտեցումը՝ մարդկանց լսելու, նրանց կողքին լինելու կարողությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2186/66/21866634_0:0:1425:1068_1920x0_80_0_0_515ec036769978088810d3896c2d2624.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միրա անտոնյան, սոցիալական օգնություն
միրա անտոնյան, սոցիալական օգնություն
Բաժանորդագրվել
573 սոցիալական աշխատողներից 208–ն ունեն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բակալավրի աստիճան։ Նրանցից 107–ն աշխատում է պետական կառույցներում, մյուսները՝ հասարակական և համայնքային կազմակերպություններում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում մեկ սոցիալական աշխատողին բաժին է ընկնում 3000 բնակիչ, ինչը շատ մտահոգիչ է, հաշվի առնելով ոլորտի խնդիրներն ու մասնագետների սակավությունը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 4–ը նշվում է որպես «Սոցիալական աշխատողի օր»։ Օրվան նվիրված «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողով անցկացվեց Երևանում։
«Միայն պրոֆեսիոնալիզացիան մեզ թույլ կտա հասնել սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման։ Իմ կարծիքով՝ այս տարիների ընթացքում առավել շատ ջանք է գործադրվել երեխաների պաշտպանության ուղղությամբ։ Այս ուղղությամբ ավելի շատ որակյալ կադրեր ունենք, քան սոցիալական ոլորտի մյուս հատվածներում։ Սոցիալական ոլորտի յուրաքանչյուր մասնագետ պետք է ստանա շարունակական կրթություն, որպեսզի կարողանա ժամանակին համահունչ քայլել։ Պրոֆեսիոնալիզացիան անչափ կարևոր է, քանի որ սոցիալական ոլորտում արմատական փոփոխություններ են լինում»,- ընդգծեց Անտոնյանը։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց, որ սոցիալական ոլորտի աշխատույժի քարտեզագրման նախնական արդյունքներով Հայաստանում կա 573 սոցիալական աշխատող, 113 սոցիալական սատարող և 147 սոցիալական սպասարկող։ Քարտեզագրմանը մասնակցել են 142 կազմակերպություններ, դրանցից 72–ը պետական, մյուսները՝ հասարակական են։
«Քարտեզագրման նպատակը եղել է վեր հանել, թե սոցիալական աշխատողները, սոցիալական սատարողները և սոցիալական սպասարկողներն այս պահի դրությամբ ի՞նչ կրթություն ունեն, ի՞նչ կրթությամբ են մտել ոլորտ, աշխատանքային ի՞նչ փորձառություն ունեն, մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից ի՞նչ կարիքներ ունեն, որտե՞ղ են տեսնում սուպերվիզիայի դերը, քանի՞սն են դա կարևորում»,–համաժողովի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Եվգինե Վարդանյանը։
Նրա խոսքով` քարտեզավորմամբ պարզվել է, որ 573 սոցիալական աշխատողներից 208–ն ունեն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բակալավրի աստիճան։Նրանցից 107–ն աշխատում է պետական կառույցներում, մյուսները՝ հասարակական և համայնքային կազմակերպություններում։ Մագիստրոսական կրթություն ունի 573–ից 81–ը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն էլ կարևորեց սոցիալական աշխատողների մասնագիտական զարգացման համար ներդրումների անհրաժեշտությունը։ Նա վստահ է, որ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին կարևոր է սոցիալական աշխատողի ճիշտ մոտեցումը՝ մարդկանց լսելու, նրանց կողքին լինելու կարողությունը։