Սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. քաղաքապետարան

Բաժանորդագրվել

Սահմանափակումը կապված է շինարարական աշխատանքների հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 5–ից սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 2–ին քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցը բաց է երթևեկության համար, սակայն կամրջի որոշ հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

«Լամբադա» կամուրջը, որը Քանաքեռ–Զեյթուն, Մոնումենտ և Կոմիտաս շրջանները կապող կարևոր հանգույց է, մասամբ փակ էր սեպտեմբերի 10–ից։

Leave a comment