Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան անահջող մեկնարկեց Հոնկոնգում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի 81-րդ ռակետ, խորվաթ Անտոնիա Ռուզիչի հետ և պարտվեց երկու սեթում՝ 6:7, 4:6: Մրցախաղը տևեց 2 ժամ 14 րոպե:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ալինա Չարաևան նվաճել էր Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը: Նա պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից ու տարել էր 5 հաղթանակ:

Այդ հաջողությունից հետո Չարաևան WTA-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր 18 աստիճան ու բարձրացել 82-րդ տեղ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment