«Ինտերնետ» համաձայնագիրը կստորագրվի

Հասարակություն

«Ինտերնետ» համաձայնագիրը կստորագրվի

Գործադիրը վաղը հավանություն կտա ««Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

««Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին» համաձայնագիրը կարգավորում է ինտերնետ ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելման գործուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջեւ համագործակցությունը: Համաձայնագիրը տարածվում է մտավոր սեփականության հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտների վրա։

Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերը, տվյալների բազաները, լուսանկարչական ստեղծագործությունները եւ լուսանկարչությանը նման եղանակներով ստացված ստեղծագործությունները դուրս են բերվել համաձայնագրի պարտադիր կիրառման շրջանակից՝ դրանց նկատմամբ իրավունքների պաշտպանության առանձնահատկություններով, անդամ պետությունների ազգային օրենսդրություններում եւ իրավակիրառ պրակտիկայում առկա տարբերություններով եւ համաձայնագրի փուլային կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացմամբ։

Միջազգային պայմանագրի ստորագրումը կազմակերպելու են Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարն ու Էկոնոմիկայի նախարարը։

Leave a comment