Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով` Վարդան Մակարյանին ձերբակալել են այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը։ Այս մասին հայտնել է MakaryanNews–ը։
Նրան ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակարաններում այսօր կատարված խուզարկությունների արդյունքում:

MakaryanNews–ը հայտնում է նաև, որ այս խուզարկությունները, ամենայն հավանականությամբ, կապված են ՀԷՑ–ում սկսված գործընթացների հետ:

Նշենք, որ Վարդան Մակարյանը եղել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Մակարյանը 2011–18 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է եղել, երբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրել են Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը և Արմեն Գևորգյանը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից և Արմեն Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո միայն՝ 2018-ի ապրիլին, Մակարյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Leave a comment