ՀՖՖ-ի կանոնադրությունը փոփոխվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը փոփոխվել է։

Փոփոխությունները պաշտոնապես հաստատվել են ՀՖՖ-ի արտահերթ ժողովում։ Դրանց համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին հավակնող գործիչներից չի պահանջվի հայերենի պարտադիր իմացություն կամ վերջին մեկ տարում Հայաստանում մշտական բնակության փաստ:

Այս նախագիծը, որն օրակարգ էր մտել 30 ակումբների պահանջով, ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 29 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

38-րդ հոդվածում նույնպես փոփոխություններ են եղել։ Մեկ ամբողջական ժամկետ է համարվելու միայն այն դեպքը, երբ անձը պաշտոնավարել է առնվազն երկու տարի. ավելի պակաս ժամանակահատվածն ամբողջական չի դիտարկվելու:

 

Leave a comment