ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Ադըղեայի Հանրապետության Ադիգեյսկ քաղաքային օկրուգում Ozon առցանց խանութի լոգիստիկ կենտրոնի վրա։

Հանրապետության ղեկավար Մուրատ Կումպիլովը հայտնել է, որ Ozon-ի օբյեկտում բռնկված հրդեհը մարելու համար ուղարկվել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու փրկարարական խմբերը։

Ըստ Ozon-ի՝ կենտրոնի բոլոր աշխատակիցները նախապես տարհանվել են, տուժածներ չկան։

Leave a comment