Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Բաժանորդագրվել

Ճանապարհը փետրվարի 13-ից փակվել էր վատ եղանակի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Փետրվարի 13-ից ճանապարհը փակվել էր ձյան և մերկասառույցի պատճառով։

«Վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ուղին է։

Leave a comment