Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մեքենաների կայանման սահմանափակում կլինի
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին մեքենաներ չկայանել Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ։
«Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել», – նշվում է հաղորդագրության մեջ։