https://arm.sputniknews.ru/20261104/vorqan-karzhenan-gvold-hamarnervov-kensachapakan-andznagrery-ng-nakharari-pataskhany-108894558.html
Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը
Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն… 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T12:47+0400
2026-11-04T12:47+0400
2026-11-04T12:47+0400
կենսաչափական անձնագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/873/40/8734035_0:177:3013:1871_1920x0_80_0_0_5b97e91c085a812ddb2da37f864224ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարարությունը դեռ չի որոշել, թե որքան կարժենան գեղեցիկ կամ «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրել գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։Ինչ վերաբերում է ստացված շահույթին, ապա նախարարը նշեց, որ այս համարների դեպքում պետք է դեռ քննարկեն, թե ինչպես պետք է այն բաշխեն, այսինքն` նախատեսվում է, որ պետությունը որոշակի շահույթ ևս կունենա։ Մինչ այդ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. այնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,– նկատեց Մանուկյանը։Ի պատասխան նախարարը նշեց, որ լինելու են որոշակի կրճատումներ, սակայն անձնագրային բաժինները նախկինում միայն անձնագիր և նույնականացման քարտ չէ, որ տրամադրում էին, այլ շատ կարևոր դերակատարում ունեին ընտրական պրոցեսների կազմակերպման հետ կապված։ «Այո, թվային պլատֆորմում է գեներացնում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք։ Ամեն դեպքում, 2027 թվականի կտրվածքով էական խնայողություն չենք պլանավորում ունենալ, որպեսզի անցումը շատ սահուն լինի»,– ասաց Սարգսյանը։Նա տեղեկացրեց, որ գործող գրասենյակները կվերաձևավորվեն իրենց նոր գործառութային բազայով և թեև փոքր ծավալով, բայց կշարունակեն իրենց աշխատանքը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/873/40/8734035_140:0:2871:2048_1920x0_80_0_0_4cb366ba59237d2ae344ef4c18c1c1a1.jpg.webp
կենսաչափական անձնագիր
կենսաչափական անձնագիր
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։
Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրել գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։
«Այդ մասին որոշում կունենանք 2027 թ. հունվար–փետրվարին. սկսենք պրոցեսը, մի քանի ամիս աշխատենք ու հետո կորոշենք գնային կոնկրետ քաղաքականությունը։ Նշեմ, որ դա քաղաքացու ցանկությունն է լինելու. եթե ուզում ես ունենալ կոնկրետ թվով անձնագիր, կարող ես հավելյալ գումարի դիմաց ստանալ, եթե ոչ, ապա որևէ հավելյալ վճարի մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ստացված շահույթին, ապա նախարարը նշեց, որ այս համարների դեպքում պետք է դեռ քննարկեն, թե ինչպես պետք է այն բաշխեն, այսինքն` նախատեսվում է, որ պետությունը որոշակի շահույթ ևս կունենա։
Մինչ այդ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։
«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. այնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,– նկատեց Մանուկյանը։
Ի պատասխան նախարարը նշեց, որ լինելու են որոշակի կրճատումներ, սակայն անձնագրային բաժինները նախկինում միայն անձնագիր և նույնականացման քարտ չէ, որ տրամադրում էին, այլ շատ կարևոր դերակատարում ունեին ընտրական պրոցեսների կազմակերպման հետ կապված։
«Այո, թվային պլատֆորմում է գեներացնում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք։ Ամեն դեպքում, 2027 թվականի կտրվածքով էական խնայողություն չենք պլանավորում ունենալ, որպեսզի անցումը շատ սահուն լինի»,– ասաց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ գործող գրասենյակները կվերաձևավորվեն իրենց նոր գործառութային բազայով և թեև փոքր ծավալով, բայց կշարունակեն իրենց աշխատանքը։