Փաստաբանների պալատի խորհրդի միաձայն որոշմամբ 4 տարի ժամկետով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Մարինե Սարգսի Թովմասյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 530)։
Նորանշանակ ղեկավարը պաշտոնական պարտականությունների կատարմանն անցնելու է նոյեմբերի 4-ից։
Մարինե Թովմասյանը փաստաբանական գործունեություն է իրականացնում 2006 թվականից։ Մասնագիտական աշխատանքի ընթացքում նա երկար տարիներ աշխատել է որպես հանրային պաշտպան, ինչպես նաև զբաղեցրել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ ձեռք բերելով գրասենյակի գործունեության կազմակերպման և կառավարման փորձ։