Ուկրաինայում հարվածներ են հասցվել էլեկտրաենթակայանների և չորաբեռնատար նավի. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261104/ukrainajum-harvatsner-en-hascvel-elektraentakajanneri-ev-chvorabernatar-navi-rd-pn-108887193.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_a6f3b426f9b0603e43552e22e3352a05.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

​Սև ծովի ջրատարածքում՝ Օդեսայից մոտ ութ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, խոցվել է ռազմական գույքով բեռնված չորաբեռնատար նավ:

​ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի զինվորականները գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկու էլեկտրաենթակայանների և Սև ծովում գտնվող չորաբեռնատար նավի։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ համալիրի օբյեկտներին և ծովային նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին։

Կիևի մարզում,, մասնավորապես, խոցվել է 750 կՎ հզորությամբ «Նալիվայկովկա» էլեկտրաենթակայանը, իսկ Ժիտոմիրի մարզում՝ 110 կՎ հզորությամբ «Չիժովկա» ենթակայանը:

​Բացի այդ, Սև ծովի ջրատարածքում՝ Օդեսայից մոտ ութ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, խոցվել է չորաբեռնատար նավ՝ Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված ռազմական գույքով:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment