«Համակարգիչ են տարել, խաղային քարթրիջներ»․ Նարեկ Կարապետյան

«Խուզարկության ընթացքում երեխաները տանն են եղել․ արդեն սովոր են, որ շուտ-շուտ են գալիս։ Փոքրն էլ էր տանը, ուրախացել էր, որ էլի են եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով իր տանն իրականացված խուզարկությունից։ Իսկ թե ինչ են առգրավել խուզարկության ժամանակ, ընդդիմադիր գործիչն ասաց․ «Երեխաների խաղալու համակարգիչն են տարել, մի քանի հատ էլ խաղային քարթրիջներ, հուսով եմ՝ հետաքրքրիր բաներ կլինեն»։

 

Leave a comment