Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ ապահովելով ազգային հավաքականի առաջին մեդալը։
Կանանց 50 մետր ատրճանակով հրաձգության մրցաձևում Էլմիրա Կարապետյանը հավաքել է 542 միավոր և արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: