https://arm.sputniknews.ru/20261104/hajtni-e-dardzel-9-mardu-kjanq-khlats-avtvovtari-vorvosh-manramasner–108881077.html
Հայտնի է դարձել 9 մարդու կյանք խլած ավտովթարի որոշ մանրամասներ
Հայտնի է դարձել 9 մարդու կյանք խլած ավտովթարի որոշ մանրամասներ
Sputnik Արմենիա
Մահացած տղամարդկանցից մեկը ՊՆ զինծառայող էր, կոչումով՝ գնդապետ։ 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T11:08+0400
2026-11-04T11:08+0400
2026-11-04T11:08+0400
ավտովթար
արագածոտնի մարզ
ուշիի ոլորաններ
զոհ
ընտանիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60553517_0:129:1601:1029_1920x0_80_0_0_ce1e2a75e4907f7616a6a069648bb422.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում երեկ ողբերգական ավտովթարի 9 զոհերից 3–ը Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։ Հայտնում է news.am-ը։Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը` վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։Կայքի տեղեկություններով` մահացած տղամարդը ՊՆ զինծառայող էր, կոչումով՝ գնդապետ։«Իրենք թեև երկար ժամանակ է, որ Հնաբերդում չեն բնակվում, Երևանում են բնակվում, սակայն երեկ Հնաբերդ էին գնացել և դեպքը տեղի է ունեցել Երևան վերադառնալու ճանապարհին»,– հայտնում է կայքը։Նշված է, որ վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։ Վթարից հետո մինչև հիմա Ուշիի մի հատվածում լույս չկա։
արագածոտնի մարզ
ուշիի ոլորաններ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60553517_7:0:1431:1068_1920x0_80_0_0_97e6ea0dc0ab7b7ff22f72e367922972.jpg.webp
ավտովթար, արագածոտնի մարզ, ուշիի ոլորաններ, զոհ, ընտանիք
ավտովթար, արագածոտնի մարզ, ուշիի ոլորաններ, զոհ, ընտանիք
Մահացած տղամարդկանցից մեկը ՊՆ զինծառայող էր, կոչումով՝ գնդապետ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում երեկ ողբերգական ավտովթարի 9 զոհերից 3–ը Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։ Հայտնում է news.am-ը։
Կայքի տեղեկություններով` մահացած տղամարդը ՊՆ զինծառայող էր, կոչումով՝ գնդապետ։
«Իրենք թեև երկար ժամանակ է, որ Հնաբերդում չեն բնակվում, Երևանում են բնակվում, սակայն երեկ Հնաբերդ էին գնացել և դեպքը տեղի է ունեցել Երևան վերադառնալու ճանապարհին»,– հայտնում է կայքը։
Նշված է, որ վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։ Վթարից հետո մինչև հիմա Ուշիի մի հատվածում լույս չկա։