Նպատակը պատերազմի չկրկնվելն է. ադրբեջանցի փորձագետը՝ Բաքվի քաղաքականության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.02.2026 | 18:13

Հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկման ընթացքում հայ լրագրողը հարց է ուղղել ադրբեջանական կողմին՝ մատնանշելով Ադրբեջանում տարվող հակահայկական քարոզչությունը (դպրոցներում ատելության խոսքը) և խաղաղասեր ակտիվիստների (մասնավորապես՝ Բահրուզ Սամադովի) ձերբակալությունները՝ հարցնելով, թե արդյոք Բաքուն իրականում ցանկանում է խաղաղություն։

Ադրբեջանցի փորձագետը նշել է, որ սկեպտիկներին համոզելը դժվար է, սակայն պետք է նայել իշխանությունների կոնկրետ գործողություններին՝ հիշեցնելով 2022-ին Ադրբեջանի կողմից խաղաղության 5 սկզբունքների առաջարկը։

«Աբու Դաբիի հանդիպումից հետո Հայաստանի հետ խաղաղությունը դարձել է Ադրբեջանի նախագահի ներքին քաղաքական ծրագրի և գործունեության մաս։ Դրա մասին խոսվում է հետևողականորեն և ուղիղ, ձեռնարկվում են կոնկրետ քայլեր»,- նշել է Մամեդովը։

Անդրադառնալով Բահրուզ Սամադովի ձերբակալությանը՝ Մամեդովը պնդել է, թե նա պատժվում է «կոնկրետ արարքների», այլ ոչ թե խաղաղասիրության համար՝ հավելելով, որ տասնյակ այլ մարդիկ տարիներ շարունակ մասնակցել են երկխոսությանը և խնդիրներ չեն ունեցել։

Քոչինյանն արձանագրել է, որ երկու հասարակություններում էլ կա մեծ ծավալի կուտակված ցավ և բարկություն, ինչը բնական է տասնամյակների կոնֆլիկտից հետո։ Սակայն, ըստ նրա, խնդիրը ոչ թե անցյալը մոռանալն է, այլ ապագայի վրա կենտրոնանալը։

Leave a comment