Հայաստանի ուղղությամբ 2 չվերթ չեղարկվել է, ևս 5–ը` հետաձգվել

https://arm.sputniknews.ru/20261103/hajastani-ughghutjamb-2-chvert-chegharkvel-e-evs-5y-hetadzgvel-108870135.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/0e/90123738_480:0:1920:1080_1920x0_80_0_0_1f42d079602bc58f47eb0479a2b99192.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, չվերթ, թռիչք, «զվարթնոց» օդանավակայան, ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

հայաստան, չվերթ, թռիչք, «զվարթնոց» օդանավակայան, ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

Բաժանորդագրվել

Չվերթերի չեղարկման և ուշացման հստակ պատճառները հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից և ԱՄԷ-ից դեպի Երևան մեկական չվերթ չեղարկվել է, Ռուսաստանից և Իրանից 5 չվերթ` հետաձգվել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից։

Չեղարկվել են Շարժա–Երևան և Կրասնոդար–Երևան չվերթերը։ Հետաձգվել են 2 չվերթ Մոսկվայից, 1-ական` Սոչիից, Միներալնիե Վոդիից և Թեհրանից։

Նշենք, որ նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ցերեկային ժամերին ժամանակավորապես դադարեցնում է օդանավերի ընդունումն ու ճանապարհումը: Սահմանափակումները պայմանավորված են օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում իրականացվելիք աշխատանքներով։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ եթե նախկինում գիշերային ժամերին օդանավակայանը ժամում միջինը 3-4 չվերթ էր ընդունում, ապա այժմ դրանց թիվը հասնում է 7-8-ի։ Միևնույն ժամանակ առանձին վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչև 10 րոպե:

Գիշերային ժամերին թռիչքների թվի ավելացումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում օդանավակայանում։ Փոքր ընդմիջումներով մի քանի ինքնաթիռների ժամանման պատճառով հնարավոր են ուղևորների կուտակումներ անձնագրային հսկողության գոտում։

Leave a comment