ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերության «Fox and Friends» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել տարեվերջից դադարեցնել Իսրայելին հատկացվող տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությունը։ ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իսրայելն արդեն զարգացած երկիր է և այդ օգնության կարիքն այլևս չունի, իսկ տրամադրվող միջոցները ձախակողմյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվում են հանրապետականներին քննադատելու համար։
Թրամփը նշել է, որ որոշումը կայացվել է երկկողմ համաձայնությամբ, և Նեթանյահուն ըմբռնումով է մոտեցել հարցին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ աջակցության դադարեցումը չի նշանակում հրաժարում դաշնակցային հարաբերություններից, և անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին, ինչպես նաև շարունակել զենքի վաճառքը։