https://arm.sputniknews.ru/20261103/rd-pvordzagetnery-dasakhvosutjunner-kkardan-hajastani-eritasardneri-hamar-108867597.html
ՌԴ փորձագետները դասախոսություններ կկարդան Հայաստանի երիտասարդների համար
ՌԴ փորձագետները դասախոսություններ կկարդան Հայաստանի երիտասարդների համար
Sputnik Արմենիա
Նախագծի մասնակիցները շաբաթվա ընթացքում կծանոթանան ժամանակակից հետազոտողների աշխատանքի արդյունքներին։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T20:18+0400
2026-11-03T20:18+0400
2026-11-03T20:18+0400
հայաստան
ռուսաստան
գիտնական
ուսանող
դպրոցական
դասախոսություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108858530_0:84:1600:984_1920x0_80_0_0_bae25b9fec094ce65d746ccdc963f3ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Ապագայի գիտնականներ» միջազգային գիտակրթական նախագիծը: Նոյեմբերի 2-6-ը ՌԴ առաջատար բուհերի և գիտական կենտրոնների ներկայացուցիչները Երևանում դասախոսություններ ու վարպետության դասեր կանցկացնեն դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար:Նախագծի բացումը տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Կազմակերպիչների անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը` խոսելով գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետևողական զարգացման մասին։«Նախագծի շրջանակում ներկայացված գիտական ուղղություններն արտացոլում են ժամանակակից աշխարհի արդի մարտահրավերներն ու միտումները՝ հումանիտար և բնական գիտություններից մինչև առաջատար ինժեներական հետազոտություններ: Առանցքային թեմաների թվում են լազերային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, սոցիալ-կենսոլորտային զարգացումը, ինչպես նաև լեզվաբանության, հռետորաբանության և ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդաբանության արդիական հարցերը»,- ասաց Գուսևը:Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը համատեղ գիտակրթական գործունեությունն անվանեց միջբուհական համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկը:Բացման արարողությունից հետո ռուսաստանցի գիտնականներն առաջին դասախոսություններն անցկացրին համալսարանի ուսանողների համար:Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Հակոբովը պատմեց «խելացի քաղաքի» ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի մոդելավորման և օպտիմալացման և այն ալգորիթմների մասին, որոնք թույլ են տալիս նվազագույն ծախսերով բարձրացնել քաղաքային ճանապարհների թողունակությունը:Պուշկինի ինստիտուտի կոգնիտիվ և լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Տատյանա Վեսելովսկայան բացատրեց, թե ինչու են նեյրոցանցերի պատասխաններում հայտնվում կարծրատիպեր երկրների, մշակույթների և մարդկանց մասին, ինչպես նաև պատմեց դրանց վերացման եղանակների մասին:Նախագծին մասնակցում են ռուսաստանյան բուհերի և գիտական կենտրոնների 12 ներկայացուցիչներ: Շաբաթվա ընթացքում դպրոցականները, ուսանողները և երիտասարդ մասնագետները կկարողանան ծանոթանալ ժամանակակից գիտական հետազոտություններին և դրանց հեղինակներին, ինչպես նաև կիմանան գիտական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտությունների մասին: Դասախոսների և գիտական ղեկավարների համար միջոցառումները փորձի փոխանակման, մասնագիտական շփումների ընդլայնման և համատեղ հետազոտությունների հեռանկարների քննարկման հնարավորություն կդառնան:«Ապագայի գիտնականներ» նախագիծն իրականացվում է Գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի շրջանակում՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ՌԴ ԱԳՆ-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ: Կազմակերպիչը Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտն է։
https://arm.sputniknews.ru/20261101/arjer-ev-vitaminner-inch-kap-ka-dranc-mijev-ev-inchvov-karvogh-e-ognel-hajastany-kamchatkajin—-108687120.html
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108858530_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3f7446e15b9a09bfe21ded7700e3e1e0.jpg.webp
հայաստան, ռուսաստան, գիտնական, ուսանող, դպրոցական, դասախոսություն
հայաստան, ռուսաստան, գիտնական, ուսանող, դպրոցական, դասախոսություն
Նախագծի մասնակիցները շաբաթվա ընթացքում կծանոթանան ժամանակակից հետազոտողների աշխատանքի արդյունքներին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Ապագայի գիտնականներ» միջազգային գիտակրթական նախագիծը: Նոյեմբերի 2-6-ը ՌԴ առաջատար բուհերի և գիտական կենտրոնների ներկայացուցիչները Երևանում դասախոսություններ ու վարպետության դասեր կանցկացնեն դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար:
Նախագծի բացումը տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Կազմակերպիչների անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը` խոսելով գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետևողական զարգացման մասին։
«Նախագծի շրջանակում ներկայացված գիտական ուղղություններն արտացոլում են ժամանակակից աշխարհի արդի մարտահրավերներն ու միտումները՝ հումանիտար և բնական գիտություններից մինչև առաջատար ինժեներական հետազոտություններ: Առանցքային թեմաների թվում են լազերային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, սոցիալ-կենսոլորտային զարգացումը, ինչպես նաև լեզվաբանության, հռետորաբանության և ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդաբանության արդիական հարցերը»,- ասաց Գուսևը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը համատեղ գիտակրթական գործունեությունն անվանեց միջբուհական համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկը:
«Հատկապես գիտության և կրթության ոլորտում համագործակցությունը միշտ նոր մտքեր են, նոր գաղափարներ, զարգացման նոր ուղիներ: Նման նախագծերն արժեքավոր են, քանի որ կենդանի միջավայր են ստեղծում գիտելիքների փոխանակման համար. ուսանողները հասանելիություն են ստանում հետազոտությունների արդիական ուղղություններին, իսկ համալսարանը փորձագիտական հանրույթի հետ կապերն ամրապնդելու հնարավորություն է ստանում»,- նշեց նա:
Բացման արարողությունից հետո ռուսաստանցի գիտնականներն առաջին դասախոսություններն անցկացրին համալսարանի ուսանողների համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Հակոբովը պատմեց «խելացի քաղաքի» ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի մոդելավորման և օպտիմալացման և այն ալգորիթմների մասին, որոնք թույլ են տալիս նվազագույն ծախսերով բարձրացնել քաղաքային ճանապարհների թողունակությունը:
Պուշկինի ինստիտուտի կոգնիտիվ և լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Տատյանա Վեսելովսկայան բացատրեց, թե ինչու են նեյրոցանցերի պատասխաններում հայտնվում կարծրատիպեր երկրների, մշակույթների և մարդկանց մասին, ինչպես նաև պատմեց դրանց վերացման եղանակների մասին:
Նախագծին մասնակցում են ռուսաստանյան բուհերի և գիտական կենտրոնների 12 ներկայացուցիչներ: Շաբաթվա ընթացքում դպրոցականները, ուսանողները և երիտասարդ մասնագետները կկարողանան ծանոթանալ ժամանակակից գիտական հետազոտություններին և դրանց հեղինակներին, ինչպես նաև կիմանան գիտական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտությունների մասին: Դասախոսների և գիտական ղեկավարների համար միջոցառումները փորձի փոխանակման, մասնագիտական շփումների ընդլայնման և համատեղ հետազոտությունների հեռանկարների քննարկման հնարավորություն կդառնան:
«Ապագայի գիտնականներ» նախագիծն իրականացվում է Գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի շրջանակում՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ՌԴ ԱԳՆ-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ: Կազմակերպիչը Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտն է։