Զելենսկին դժգոգել է, որ Մասկը կապի դուրս չի գալիս իր հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կապի դուրս չի գալիս իր հետ։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ կցանկանար զրուցել գործարարի հետ «տարբեր թեմաների» շուրջ։ Նա նշել է, որ Մասկի հետ խոսել է Ուկրաինայում ռազմական հակամարտության սկզբնական շրջանում։

«Մենք նախկինում շփվել ենք. պատերազմի հենց սկզբում Իլոնը կապի մեջ էր և՛ Պուտինի, և՛ իմ հետ։ Սակայն ես ցանկանում էի նրա հետ խոսել ավելի ուշ՝ SpaceX-ի ձեռնարկած բոլոր այդ գործողություններից հետո։ Բայց նրանք կապի դուրս չեկան մեզ հետ»,- ասել է Զելենսկին PBS-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ «The Atlantic» ամսագիրը հայտնել էր, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը փոխել է իր դիրքորոշումը Starlink-ի վերաբերյալ՝ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր։ Ըստ պարբերականի՝ մի քանի տարի շարունակ Մասկի ընկերությունը «աչք էր փակել» այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը քաղաքական նպատակների համար նախատեսված ծառայությունն օգտագործում են ռազմական նպատակներով։ Այժմ, սակայն, ձեռնարկատերը քննադատության է ենթարկել ուկրաինական կողմին։

Leave a comment