Երևանում գործող մի շարք դեղատներում խախտումներ են հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Դեղատներում հայտնաբերվել է նաև պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» դեղատներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Գեդեոն Ռիխտերի» 15 դեղատներում հայտնաբերվել են 17 վարչական իրավախախտման դեպքեր, այդ թվում՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք, առանց թույլտվության գովազդի տեղադրում և այլն։

«Թեո Ֆարմի» 14 դեղատներում հայտնաբերվել են 22 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ կրկին պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք, չթույլատրված ապրանքատեսականու՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառք, առանց թույլտվության գովազդի տեղադրում և այլն։

Leave a comment