Իրանը թարմացրել է թիրախների ցանկը. աղբյուր

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել էր վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իրանը թարմացրել է այն թիրախների ցանկը, որոնց կհարվածի ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներին պատասխանելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական քաղաքական աղբյուրին։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինվորականներին կարգադրել էր վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ պատասխանը չպետք է աշխարհագրական սահմանափակումներ ունենա։

«Մեր զինված ուժերը վերջին ռազմական սպառնալիքներից հետո արդիականացրել են թիրախների ցանկը, և դա չի սահմանափակվում ռազմական օբյեկտներով, ներառում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի նյութական ու ոչ նյութական շահերն ու ակտիվները տարածաշրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Leave a comment