ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։
Հուսով ենք՝ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը շուտով կկնքվի», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։