Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ փաստաբան (տեսանյութ)
Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը․ հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
«Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,-սոցցանցում գրել է փաստաբանը: