Թեհրանն ու Վաշինգտոնը հեռու են հակամարտությունը դադարեցնելու համաձայնությունից․ Reuters

Իրանը և ԱՄՆ-ն դեռևս հեռու են հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնության գալուց․ այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը չի ընդունի Վաշինգտոնի «չափազանցված պահանջները»։

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը կրկին բացվի, ապա պետք է կատարի Թեհրանի պայմանները», – զգուշացրել է իրանցի աղբյուրը։

Նա հավելել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն դրանից հետո։

 

Leave a comment