Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan

 

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան – Մեղրի  ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment