Հայաստանի և Վրաստանի ԶՈւ ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժությունների հարցը

https://arm.sputniknews.ru/20261103/hajastani-ev-vrastani-zu-ghekavarnery-qnnarkel-en-hamategh-zvoravarzhutjunneri-harcy-108845607.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Էդվարդ Ասրյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը

Sputnik Արմենիա

Էդվարդ Ասրյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը

2026-11-03T15:31+0400

true

PT0M25S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108845321_0:31:1000:781_1920x0_80_0_0_32916415342b6727ed6ea0fc59ca6221.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդվարդ ասրյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео

էդվարդ ասրյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео

Բաժանորդագրվել

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին մասնակցության և ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և վերափոխման գործընթացներում փորձի փոխանակման հնարավորություններին։

Կարևորվել է երկկողմ պլանավորման շրջանակում գործակցությունը ռազմական կրթության, անձնակազմերի պատրաստության, տեղեկատվության փոխանակման, հատուկ նշանակության և տարածքային պաշտպանության ուժերի գործունեության ոլորտներում, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցությունը։

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը։

Leave a comment