Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը արդյունավետ հանդիպում է անցկացրել «Բոտև 2012»-ի կազմում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
«Մինյորի» դեմ Բուլղարիայի առաջնության 4-րդ տուրի խաղում հայ բասկետբոլիստը խաղահրապարակում անցկացրել է 26 րոպե՝ վաստակելով 14 միավոր, գրանցելով 8 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում, 3 բլոկ-շոթ և 1 խլում։
Մելիքյանի արդյունավետությունը չի օգնել «Բոտև 2012»-ին, որը պարտվել է 82։110 հաշվով: