Իրանը կարող է թիրախավորել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող ամերիկյան ռազմաբազաները, եթե Միացյալ Նահանգների կողմից ագրեսիան վերսկսվի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին։ Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ պատգամավորը պարզաբանել է, որ «տարածաշրջանից դուրս» ասելով նկատի ունեն այն վայրերը, որոնք օգտագործվում են Իրանի դեմ, և որպես աշխարհագրական տարածք մատնանշել է Եվրոպան։ Մոթթաքիի խոսքով՝ աշխարհագրական սահմանափակումների բացակայությունը նշանակում է, որ իրանական հրթիռները անհրաժեշտության դեպքում կարող են հասնել Եվրոպա։
Զուգահեռաբար, նոյեմբերի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարգադրել է հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով։ Սակայն, դրան զուգահեռ, իրանցի զինվորականները մինչ այդ հայտարարել էին ռազմական միջոցներով պատասխանելու պատրաստակամության մասին՝ սպառնալով ընդլայնել հնարավոր ռազմական գործողությունների աշխարհագրությունը։