ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի դպրոցներից մեկին. կան զոհեր և վիրավորներ. Զելենսկի

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի դպրոցներից մեկին. կան զոհեր և վիրավորներ. Զելենսկի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի մարզի Կամիշուվախա ավանի դպրոցին, որտեղ մարդասիրական օգնություն էին բաժանում. այս պահին հայտնի է 26 զոհվածի մասին, որոնց թվում կան ոստիկաններ և փրկարարներ, 5 մարդ վիրավորվել է: Եվս 27 մարդ համարվում է անհետ կորած, հայտնել է Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկու խոսքով՝ առաջին հարվածից հետո հետևել է կրկնակի հարված ևս ինը ռումբով, և հենց ապաստարանի ուղղությամբ, որտեղ գտնվում էին մարդիկ:

«Սրան պատասխան է պետք, պատասխան աշխարհից: Ուժեղ և կոշտ: Պատասխան Ռուսաստանին: Եվ աջակցություն Ուկրաինային: Պետք է պաշտպանել կյանքը»,- հավելել է նա:

Leave a comment