https://arm.sputniknews.ru/20261103/h1-i-tery-hanrutjunn-e-voch-te-qp-n-hajaqven-bvoghvoqi-akcia-e-irakanacrel-108835140.html
«Հ1-ի տերը հանրությունն է, ո՛չ թե ՔՊ-ն». «ՀայաՔվեն» հրաժարականներ է պահանջում
«Հ1-ի տերը հանրությունն է, ո՛չ թե ՔՊ-ն». «ՀայաՔվեն» հրաժարականներ է պահանջում
Sputnik Արմենիա
Բաց նամակ–պահանջի տակ ստորագրել են 300 հանրային ու քաղաքական գործիչներ։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T13:25+0400
2026-11-03T13:25+0400
2026-11-03T13:38+0400
«հայաքվե»
բողոքի ակցիա
հանրային հեռարձակողի խորհուրդ
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108834624_0:0:1278:719_1920x0_80_0_0_550335b90b41a7ccf19ea150bd56cb66.jpg.webp
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել։«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի վրա հարձակման օրը, Հանրայինը ոչ միայն անուշադրության մատնեց այդ օրը, այլև եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի համերգը։Չալաբյանն ընթերցեց բաց նամակ-պահանջը, որը շրջանառության մեջ էր դրվել դեռևս հոկտեմբերի 5-ին։Նամակում անդրադարձ կա նաև Հանրային հեռարձակողի կողմից ընտրությունների լուսաբանման հետ կապված խնդիրներին։ Հանրայինը, ըստ նախաձեռնության, լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։Բաց նամակի տակ ստորագրել են 300 հանրային ու քաղաքական գործիչներ։Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին Հանրային հեռարձակողի խորհրդի ընդունարան և հայտարարեցին, որ, եթե արձագանքը չբավարարի, ապա հետագայում կգնան իրավական ճանապարհով։ Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հենց ինքը՝ Թաթա Սիմոնյանն էր արձագանքել հանրային վրդովմունքին՝ ներողություն խնդրելով հանրությունից և շեշտելով, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը ցուցադրելը։ Հանրայինը մեկ օր անց ներողություն էր խնդրել, իսկ Sputnik Արմենիային ասել էր, որ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր։ Միաժամանակ Հ1–ից տեղեկացրել էին, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։Հոտկեմբերի 6–ին Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108834624_136:0:1095:719_1920x0_80_0_0_866b5c3e916e18931c42e373a64df276.jpg.webp
«հայաքվե», բողոքի ակցիա, հանրային հեռարձակողի խորհուրդ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, видео
«հայաքվե», բողոքի ակցիա, հանրային հեռարձակողի խորհուրդ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, видео
Բաց նամակ–պահանջի տակ ստորագրել են 300 հանրային ու քաղաքական գործիչներ։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել։
«Հ1-ի տերը հանրությունն է, ո՛չ թե ՔՊ-ն», «Պահանջո՛ւմ ենք Վասակ Դարբինյանի հրաժարականը», «Պահանջո՛ւմ ենք Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը», «Հանրային հեռարձակողը պետք է անկողմնակալ լինի» այս և նմանատիպ այլ պաստառներով նախաձեռնության անդամները պահանջում են խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի վրա հարձակման օրը, Հանրայինը ոչ միայն անուշադրության մատնեց այդ օրը, այլև եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի համերգը։
Չալաբյանն ընթերցեց բաց նամակ-պահանջը, որը շրջանառության մեջ էր դրվել դեռևս հոկտեմբերի 5-ին։
Նամակում անդրադարձ կա նաև Հանրային հեռարձակողի կողմից ընտրությունների լուսաբանման հետ կապված խնդիրներին։ Հանրայինը, ըստ նախաձեռնության, լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։
«Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։ Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։ Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ առաքելական եկեղեցուն և հանրային համերաշխությանը»,– նշեց Չալաբյանը։
Բաց նամակի տակ ստորագրել են 300 հանրային ու քաղաքական գործիչներ։
Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին Հանրային հեռարձակողի խորհրդի ընդունարան և հայտարարեցին, որ, եթե արձագանքը չբավարարի, ապա հետագայում կգնան իրավական ճանապարհով։