Հայաստանը կարող է մուտք գործել համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ այսօր հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ճկունություն են ցուցաբերում։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Փոքր երկիր Հայաստանը կարող է հասանելիություն ապահովել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը Երևանում «Silicon Mountains» համաժողովի բացմանը։

Թադևոսյանի խոսքով՝ համաժողովը կարևոր նպատակ ունի՝ ցույց տալ օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, կարող է նրանց վաճառքի հնարավորություններ ընձեռել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում։

«Այսինքն՝ Հայաստանում կարելի է ստեղծել բազա՝ դրա հիման վրա ապահովելով մուտք համաշխարհային շուկա», – ասել է Թադևոսյանը:

Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում, ինչպես նշել է նախարարը, հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ցուցաբերում ճկունություն։

«Silicon Mountains» համաժողովի կազմակերպիչը Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության գործատուների միությունն է:

Leave a comment