Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա

Նոյեմբերի 3-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի Դաշնության բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի տարբեր շրջաններին՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ ու կառավարվող ավիառումբեր։

Խարկովում FAB-250 ավիառումբը հարվածել է Նեմիշլյանսկի շրջանում հիվանդանոցի։ Ըստ տարածաշրջանային դատախազության՝ վիրավորվել է առնվազն 73 մարդ։

«Հարվածը հասցվել է հիվանդանոցի մասնաշենքերի միջև ընկած անցման հատվածին։ Բժշկական հաստատությունում պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները, վնասվել են շենքի ճակատային մասը և տարբեր բաժանմունքներ», – հայտնել է գերատեսչությունը։

Հարձակման է ենթարկվել նաև Դնիպրոն. զոհվել է 1 մարդ, իսկ առնվազն 17-ը՝ վիրավորվել։

Վիննիցայի, Ժիտոմիրի և Օդեսայի մարզերում հարվածների թիրախում է հայտնվել էներգետիկ ենթակառուցվածքը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական կողմը արձակել է 289 անօդաչու թռչող սարք, 59 թևավոր հրթիռ և 3 բալիստիկ հրթիռ (բոլորն էլ որսացել են)։

Leave a comment