Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում. կաթողիկոսն օրհնել է նորապսակ սարկավագներին

https://arm.sputniknews.ru/20260214/tearnyndarajy-surb-ejmiatsnum-katvoghikvosn-orhnel-e-nvorapsak-sarkavagnerin-98813396.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0e/98813230_69:0:1136:800_1920x0_80_0_0_0847c43b34a3343e68e4ab36c05fbf22.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տեառնընդառաջ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մայր աթոռ սուրբ էջմիածին

հայաստան, տեառնընդառաջ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մայր աթոռ սուրբ էջմիածին

Բաժանորդագրվել

Գարեգին Երկրորդը նորապսակ զույգերին հորդորել է ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվել է Տեառնընդառաջը, և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր տաճարում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Պատարագիչը եղել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։

Դիմելով ներկաներին` նա պատգամել է առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։

Պատարագի ավարտին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հանդիսապետությամբ կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ։

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Տեառնընդառաջը Սուրբ Էջմիածնում

Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին։

Նա նորապսակ զույգերին հորդորել է ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Կաթողիկոսը մաղթել է նաև, որ Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։

Վերջում Գարեգին Երկրորդը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորապսակ զույգերին և նվերներ ընծայել:

Leave a comment