Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան

Հասարակություն

03.11.2026 | 11:14

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը COP17-ի շրջանակում անցկացված բարձր մակարդակի երկխոսության ընթացքում կարևորել է Հայաստանում հակա-SLAPP օրենսդրության ընդունումը՝ հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական դատական հայցերից պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն և ներդնի հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական դատական հայցերից պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր»,– ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ COP17-ի շրջանակում անցկացված բարձր մակարդակի երկխոսության ընթացքում։

Պաշտպանն անդրադարձել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի ապահովման խնդիրներին՝ շեշտելով բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության, տեղեկատվության հասանելիության և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կարևորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment