Saudi Aramco-ն ձեռք է բերել արհեստական բանականության ոլորտում գործող պետական Humain ընկերության 49%-ը

Սաուդյան Արաբիայի պետական էներգետիկ Saudi Aramco ընկերությունը հայտարարել է, որ դարձել է Humain-ի փոքրամասնային բաժնետեր։ Վերջինս նույնպես պետական ընկերություն է, որը հիմնադրվել է 2025 թվականին՝ երկրում արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացումը խթանելու նպատակով։

Գործարքի արդյունքում Saudi Aramco-ին է պատկանում Humain-ի բաժնետոմսերի 49%-ը, իսկ ինքնիշխան ներդրումային հիմնադրամը՝ Public Investment Fund-ը (PIF), պահպանել է մնացած 51%-ը։ Գործարքի պայմաններով Aramco-ն Humain-ին է փոխանցել արհեստական բանականության և հաշվողական տեխնոլոգիաների ոլորտներում իր ակտիվները։ Բացի այդ, ընկերությունը Humain-ում կներդնի շուրջ 9.9 մլրդ սաուդյան ռիալ (2.6 մլրդ դոլար)։

Ակնկալվում է, որ Aramco-ի ներդրումները կարագացնեն Humain-ի բիզնեսի աճը և կնպաստեն արհեստական բանականության ոլորտում ընկերությունը տարածաշրջանային առաջատար դարձնելու նպատակին։ Միաժամանակ էներգետիկ հսկան նախատեսում է հետագայում Humain-ի մշակած տեխնոլոգիական լուծումներն օգտագործել սեփական գործառնական գործունեության մեջ։

Humain-ը նախատեսում է մինչև 2030 թվականը Սաուդյան Արաբիայում կառուցել տվյալների մշակման կենտրոններ՝ շուրջ 3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Ընկերությունը նաև զբաղվում է ամպային հարթակների, մեծ լեզվային մոդելների (LLM) և արհեստական բանականության վրա հիմնված տարբեր տեխնոլոգիական լուծումների մշակմամբ։

Leave a comment