Գյումրիում բացվել է «ՀայՓասի» գրասենյակ․ մարզերում գործարկվել է ևս 11-ը

Բաժանորդագրվել

Ներկայացվել են անձնական տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում բացվել է «ՀայՓաս» ընկերության նոր գրասենյակը, որն արդեն ընդունել է առաջին այցելուներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի բացումը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին հանրապետության մարզերում ընդհանուր առմամբ գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 31–ին, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։

Leave a comment