«Թող իրավապահներն արձանագրեն, որ «նման սահմանափակումներ առկա չեն»»․ Արամ Վարդևանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որոնց՝ իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ: Ի դեպ, հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ: Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին կամ ինձ, և այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»: Բարդ խնդիր չէ»։

Leave a comment