Երևանում կրկին վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը

Բաժանորդագրվել

Խաչքարը նախկինում ևս մի քանի անգամ վնասվել է, սակայն մեղավորներին չեն գտել։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում նոյեմբերի 2-ին անհայտ անձը կամ անձինք վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի Հիսուս Քրիստոսի քանդակը։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ադոնցի փողոցում՝ Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի հարևանությամբ։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին։ Այն կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը։

Նշենք, որ սա խաչքարի վնասման առաջին դեպքը չէ։ Վերջինը 2022 թվականի օգոստոսի 29-ին էր, երբ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին խաչքարի վերին հատվածում պատկերված Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը, վնասել նաև հավերժության նշանի որոշ հատվածներ։

Leave a comment