ԱԹՍ–ների լայնածավալ հարձակում Յարոսլավլի մարզի վրա. կան վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20261103/atsneri-lajnatsaval–hardzakum-jarvoslavli-marzi-vra-kan-viravvorner-108819411.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/06/105466870_171:0:2902:2048_1920x0_80_0_0_eded14b7b170512ac012ff16a1557bd3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, յարոսլավլ, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, յարոսլավլ, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու

Բաժանորդագրվել

Գիշերվա ընթացքում մարզի վրա ընդհանուր առմամբ 124 ուկրաինական անօդաչու է խոցվել։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գիշերը անօդաչուներով լայնածավալ հարձակում են իրականացրել ՌԴ Յարոսլավլի մարզի վրա. նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածք է վնասվել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է մարզպետ Միխայիլ Եվրաևը։

«Այսօր գիշերը ՌԷՊ և ՀՕՊ ուժերը Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա թշնամու անօդաչուների լայնածավալ հարձակում են հետ մղել։ Ընդհանուր առմամբ` 124 անօդաչու։ Վնասվել է նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքը։ Ծառայություններն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։ Ձեռնարկության երկու աշխատակից բեկորային վնասվածքներ են ստացել։ Վիրավորները հոսպիտալացվել են», – գրել է Եվրաևը Telegram-ում։

Խոցված անօդաչուների բեկորները ապակիներ են կոտրել մի քանի բազմաբնակարանային շենքերում և մասնավոր տներում, մեքենաներ են վնասվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ նոյեմբերի 2-ի ժամը 20:30-ից մինչև նոյեմբերի 3-ի ժամը 7:30-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ 493 անօդաչու է թռել։

Մեծ մասը ոչնչացվել է հեռավոր կետերում։ 187 անօդաչու խոցվել է Մոսկվային մոտենալիս։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment