Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 27 հարց է ընդգրկված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 27 հարց է ընդգրկված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս

Խանդանյանը գործընկերներին է ներկայացրել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը, որն ընդունվել է ի գիտություն:

Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածություններ չեն առաջադրել:

Լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ, որով հավանություն է տրվել Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ձեւավորելու՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջարկին:

Leave a comment