https://arm.sputniknews.ru/20261102/turqiajum-uzum-en-pvokhel-yntrutjunneri-ory-vor-erdvoghany-karvoghana-krkin-arajadrvel-108811219.html
Թուրքիայում ուզում են փոխել ընտրությունների օրը, որ Էրդողանը կարողանա կրկին առաջադրվել
Թուրքիայում ուզում են փոխել ընտրությունների օրը, որ Էրդողանը կարողանա կրկին առաջադրվել
Sputnik Արմենիա
Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսի 7-ին։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T23:15+0400
2026-11-02T23:15+0400
2026-11-02T23:20+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:133:1501:977_1920x0_80_0_0_933b4e15688e4ed2d6fc07b72827102a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը նախագահական և խորհրդարանական ընտրությունները 2028 թվականի մայիսից մարտ-ապրիլ տեղափոխելու հարցում հույսը դնում է խորհրդարանի աջակցության վրա։ Այս որոշումը թույլ կտա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է իրավական հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը։Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսի 7-ին։CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուչումը վստահություն է հայտնել, որ խորհրդարանը կկարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը քվեարկության օրը փոխելու համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է, այլ նախատեսված քվեարկությունն ավելի վաղ ժամկետի տեղափոխելու։Խորհրդականի գնահատականներով՝ նախաձեռնությունը կարող է ստանալ խորհրդարանի մոտ 500 պատգամավորի աջակցությունը, ինչը հնարավորություն կտա Էրդողանին կրկին հավակնել բարձրագույն պետական պաշտոնին։Նման որոշման համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի առնվազն 360 պատգամավորի աջակցությունը։Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 12 տարի։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել էր, որ եթե խորհրդարանը համապատասխան որոշում ընդունի, ապա ինքը որևէ իրավական կամ սահմանադրական խոչընդոտ չի տեսնում գործող նախագահի հերթական առաջադրման համար։Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 16-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտնել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն այժմ կուսակցության օրակարգում բացակայում է։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a9cce29389ccec7fab1acf87f19eda16.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
23:15 02.11.2026 (Թարմացված է: 23:20 02.11.2026)
Բաժանորդագրվել
Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը նախագահական և խորհրդարանական ընտրությունները 2028 թվականի մայիսից մարտ-ապրիլ տեղափոխելու հարցում հույսը դնում է խորհրդարանի աջակցության վրա։ Այս որոշումը թույլ կտա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է իրավական հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը։
Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսի 7-ին։
CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուչումը վստահություն է հայտնել, որ խորհրդարանը կկարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը քվեարկության օրը փոխելու համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է, այլ նախատեսված քվեարկությունն ավելի վաղ ժամկետի տեղափոխելու։
Խորհրդականի գնահատականներով՝ նախաձեռնությունը կարող է ստանալ խորհրդարանի մոտ 500 պատգամավորի աջակցությունը, ինչը հնարավորություն կտա Էրդողանին կրկին հավակնել բարձրագույն պետական պաշտոնին։
Ուչումը պարզաբանել է, որ Թուրքիայի Սահմանադրությունը նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակում է երկու անգամով։ Սակայն, եթե խորհրդարանը որոշում կայացնի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում կրկին ընտրություն անցկացնել, պետության գործող ղեկավարը նորից առաջադրվելու իրավունք է ստանում։
Նման որոշման համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի առնվազն 360 պատգամավորի աջակցությունը։
Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 12 տարի։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել էր, որ եթե խորհրդարանը համապատասխան որոշում ընդունի, ապա ինքը որևէ իրավական կամ սահմանադրական խոչընդոտ չի տեսնում գործող նախագահի հերթական առաջադրման համար։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 16-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտնել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն այժմ կուսակցության օրակարգում բացակայում է։