Ռուսաստանը պատրաստ է նպաստել Պարսից ծոցում իրավիճակի կայունացմանը

Ռուսաստանը հաստատել է Պարսից ծոցում իրավիճակի կայունացմանը նպաստելու իր պատրաստակամությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է․

«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու աշխարհի այս ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ այդ թվում՝ հիմնվելով Պարսից ծոցի տարածաշրջանում հավաքական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից մայիսին  թարմացված հայեցակարգում առկա առաջարկների վրա»։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ Ռուսաստանն ու Իրանը կողմ են հանդես գալիս Պարսից ծոցում քաղաքական և դիվանագիտական ​​գործընթացի վերսկսմանը։  

Leave a comment