ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կարեն Հեքիմյանը՝ Armlife.am-ի լրագրողի հարցի ու ՔՊ-ական պատգամավորի փախնելու մասին

ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը գիտի Արծվաշենի աշխարհագրական նոր տեղադրությունն ու կոորդինատները, սակայն չի ասում:

Վերջերս Փաշինյան Նիկոլն ասաց, որ Հայաստանում պետք է շարունակի գոյություն ունենալ Արծվաշեն գյուղը, և առաջարկվող հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գյուղը «մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, մի քիչ ուղիղ տանելով»:

Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենի աջ կամ ձախ տեղաշարժը: Ի պատասխան Armlife.am-ի լրագրողի այս հարցի, ՔՊ-ական պատգամավոր Հովհաննիսյան Արթուրը հորդորեց իր կողմից «սիրված» արծվաշենցիների բոլոր հարցերն իրեն վերահասցեագրել: Այլ կերպ ասած` Արծվաշենի աջ ու ձախ տեղաշարժի մեխանիզմների վերաբերյալ հարցին ՔՊ-ականը կպատասխանի միայն անձամբ արծվաշենցիներին:
Փաստորեն, ՔՊ-ականը չհերքեց Արծվաշենը «տեղաշարժելու» վերաբերյալ Փաշինյան Նիկոլի առաջարկը:
Մնում է արծվաշենցիները դիմեն Հովհաննիսյան Արթուրին և, ըստ այդմ, պարզեն իրենց Հայրենիքի նոր աշխարհագրական տեղադրությունն ու կոորդինատները:

Կարեն Հեքիմյան

Leave a comment